Տեղի ունեցածը հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է․ ԼԿՀ-ն լքեց ԱԺ դահլիճը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռավոտյան «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից և երեքուկես ժամ ընդմիջումից հետո վերադառնալով Ազգային ժողովի դահլիճ Էդմոն Մարուքյանը շարունակեց իր կիսատ թողած ելույթը, բայց արդեն միջադեպի վերաբերյալ։
«Մենք չտեսանք որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգին։ Կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակված արժեքները։ Կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել»,- ասաց պարոն Մարուքյանը։
Ընդդիմադիր ուժի ղեկավարի խոսքով՝ տեղի ունեցածը քաղաքական էր, և պետք է քաղաքական գնահատական ունենա։ Գնահատականներ սպասում են թե՛ իշխող ուժից, թե՛ այլ ուժերից և թե՛ հասարարական սեկտորից։
«Միջադեպը պիտի քաղաքական հետևանքներ ունենա։ Այն ինչ տեղի է ունեցել մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է։ Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում կապված քաղաքական հետևանքներից ու գնահատականներից կանենք եզրահանգումներ, մեր անելիքները կորոշակիացնենք և կհասկանանք, թե ապագայում ինչպես ենք աշխատելու»,- հայտարարեց նա։
Էդմոն Մարուքյանի ելույթից հետո խմբակցության անդամները լքեցին ԱԺ դահլիճը։
Մանրամասները՝ տեսանյութում։