Ինչպե՞ս են ձևավորվում կուսակցությունների ֆինանսական միջոցները․ ԹԻ
Աջակցիր «Ա1+»-ինԿուսակցությունները ժողովրդավարական պետությունների կարևորագույն հենասյուններից են: Դրանք կարող են կայանալ միայն պատշաճ ֆինանսավորման դեպքում և պետությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ կուսակցությունների զարգացման համար։ Ներկայումս փոփոխություններ են նախատեսվում «Կուսակցությունների մասին» օրենքում և ՀՀ ընտրական օրենսգրքում, և ակնկալում ենք որ դրանցով կստեղծվեն նշված բարենպաստ պայմանները
Ինչպե՞ս են ձևավորվում կուսակցությունների ֆինանսական միջոցները, ովքե՞ր կարող են նվիրատվություններ կատարել և ի՞նչ չափով, որքանո՞վ են կուսակցությունները հաշվետու հանրությանը իրենց եկամուտների և ծախսերի համար, ինչպիսի՞ լրացուցիչ պահանջներ կան կուսակցությունների ֆինանսավորման համար նախընտրական ժամանակահատվածում:
Այս և այլ հարցերի պատասխանները կարող եք ստանալ՝ դիտելով ԹԻՀԿ կողմից պատրաստված տեսանյութերը: Անչափ շնորհակալ կլինենք, եթե Դուք նույնպես նպաստեք դրանց տարածմանը։
Հոլովակ 1. Կուսակցությունների ֆինանսավորումը ժողովրդավարական հասարակությունում
Հոլովակ 2. Կուսակցությունների ֆինանսավորումը նախընտրական ժամանակաշրջանում
Transparency International Anticorruption Center NGO