Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկական Krisp հավելվածը լուծում է տեսազանգերի ժամանակ աղմուկի խնդիրը (տեսանյութ)

Կորոնավիրուսի մարտահրավերը ոչ միայն խնդիրներ, այլ նաև հնարավորություններ է ստեղծում: Ամբողջ աշխարհում կազմակերպությունների զգալի մասն անցել է հեռավար աշխատանքի և շատերն այս մոդելը կշարունակեն կիրառել համավարակի ավարտից հետո էլ: Այս բնույթի աշխատանքի անբաժանելի մաս է կազմում տեսազանգերը, առցանց գործնական հանդիպումները, ինչի ժամանակ խանգարող հանգամանք է տնից, փողոցից եկող աղմուկը: Արդեն իսկ համաշխարհային ճանաչում ստացած հայկական Krisp հավելվածը, որը չեզոքացնում է աղմուկը, հիանալի լուծում է այս խնդրի համար։ Հետագա հաջողություններ եմ մաղթում Krisp-ի թիմին ու համոզված եմ, որ նորարարությունների ու գործարար ճկուն մտքի շնորհիվ կհաղթահարենք ճգնաժամը և նոր որակի տնտեսություն կստեղծենք Հայաստանում: