A
A
ԵՊՀ-ում դիպլոմային կպաշտպանեն Zoom-ով
Աջակցիր «Ա1+»-ինԵՊՀ-ում ավարտական աշխատանքի պաշտպանությունը կլինի «Մուդլ» և «Զում» հարթակների միջոցով։ Այս մասին «Ա1+»-ին ասաց ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, Ընդհանուր հոգեբանության ամբիոն դոցենտ Էլինա Ասրիյանը։ Սա վերաբերում է թե բակալավրիատի, թե մագիստրատուրայի շրջանավարտներին:
Ըստ նրա՝ քննությունների հարցը դեռ քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Երևանի պետական համալսարանում դասընթացները նույնպես անց են կացվում առցանց հարթակների միջոցով։