Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն Կենտրոնական բանկի նախագահ կընտրի

Ազգային ժողովում 10:30-ից մինչև 12:30-ը տեղի կունենա Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ԿԲ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի թեկնածուն Մարտին Գալստյանն է, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ունի։ 2018թ․-ի սեպտեմբերից առայսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։

Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը։