A
A
«Նախանձ կորոնա» - #EndCoV նախագիծ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Նախանձ կորոնա» («Jealous Co Vy») երգը ստեղծվել է Վիետնամի Առողջապահության նախարարության ու Մասնագիտական առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ՝ համագործակցելով երգահան Խակ Հունգի, երգիչներ Մինի և Էրիկի, պարողներ Քուանգ Դանգի և բարի կամքի դեսպան Չաու Բուիի հետ:
Անիմացիան պատրաստել է Yang-ը։ «Նախանձ կորոնա» («Jealous Co Vy») երգը մասն է կազմում #EndCoV նախագծի։ Տեսահոլովակն իրազեկում, ինչպես նաև պարային շարժումների միջոցով հանրայնացնում է ձեռքերը լվալու ]Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները։
Երգի և տեսահոլովակի հայկական տարբերակը նախաձեռնել է Հանրային լրագրության ակումբը։
Այն ստեղծվել է Բաց հասարակություններ – Հայաստան հիմնադրամի աջակցությամբ։