Ծնողական փառքի մեդալով պարգևատրվածներին՝ ամենամսյա պատվովճար․ որքա՞ն կկազմի այն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։
Նախատեսվում է «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճար տալ, որի կարգը և չափը սահմանում է Կառավարությունը։ Ըստ Աշխատանքի և սոցիլական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանի՝ պատվովճարի չափը 40 000 դրամ է։
Թե ինչո՞ւ է այդ չափը որոշվել, փոխնախարարը պարզաբանեց, որ կոչումների և մեդալների ցանկ կա, որոնցից միայն «ժողովրդական» բառով սկսվող կոչման ու մեդալի դիմաց է տրվում 40 000 դրամ։ «Սա որոշակի համամասնություն կապահովի, որպեսզի «ժողովրդականով» սկսվող մեդալների ու կոչումների հետ մեկտեղ մենք ունենանք նաև «Ծնողական փառքի» մեդալի արժանացած ընտանիքի համար նույն վճարը»,- հավելեց նա։
Այդ մեդալը կշնորհվի այն անձին, որն ընտանիք է կազմել, ունի 6-ից և ավելի երեխա, որոնք հաջողությունների են հասել, մեծ գովեստի են արժանի և այլ չափանիշների են համապատասխանում։
Մանրամասները՝ տեսանյութում։