Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կենսաթոշակների վճարումն ամբողջությամբ անկանխիկ կդարձվի (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Կառավարությունն այս փաթեթով առաջարկում է, կենսաթոշակների վճարումը ամբողջությամբ անկանխիկ դարձնել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի զեկուցմամբ՝ կենսաթոշակառուները կենսաթոշակ կստանան բացառապես անկանխիկ եղանակով։

«Իհարկե, օրենքով սահմանված են որոշակի առանձնահատկություններ առանձին կատեգորիայի անձանց համար։ Սահմանված է, որ եթե կենսաթոշակառուն 75 տարեկան է, կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, ապա նրա դիմումի հիման վրա նրա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով»,- ասաց փոխնախարարը։

Եթե դիմումը չի ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով. Կառավարությունն առաջարկել է անկանխիկ եղանակին անցնել փուլերով։

Այսինքն՝ այս համակարգը սկզբում կներդրվի Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ 2021 թվականի հունվարի 1-ից։ Աստիճանաբար կընդլայնվի և 2021 թվականի հուլիսի 1-ից այլ քաղաքներում կներդրվի։1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում մինչև 2023 թվականի հուլիսի 1-ից:»: 

Մանրամասները՝ տեսանյութում։