Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«300 մլն դոլարը բավարար էր, որ 1 տարի ՊԲ-ն ֆինանսավորվեր, կամ պաշտոնյաները պարգևավճար ստանային» (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը համոզված է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը չափազանց կարևոր նախաձեռնություն է Կառավարության կողմից։

Ըստ նրա՝ այն անձինք, որոնք այս օրենքի թիրախ են դառնալու, «ձնծաղիկներ չեն», և իրենց գույքի մեծ մասը կամ մի մասն էլ հաստատ պահում են այլ պետություններում, այդ իսկ պատճառով նա կարևորում է միջազգային համագործակցությունը։

«Մենք մեծ հաճույքով լայն աչքերով դիտարկելու ենք օրենքի հետագա կիրառումը»,- շեշտեց նա, ապա օրինակ բերեց, թե այս նախագծով ինչ են ուզում լուծել։

«Վերջերս մամուլում հայտնվեց տեղեկություն, որ նախկին պաշտոնյաներից մեկն ունի մեկ առանձնատուն, որն, այդ թերթի գնահատմամբ՝ այն արժեր 300 մլն դոլար։ Սա, համեմատության համար բավարար էր, որպեսզի մեկ տարի 500 հազարից ավելի թոշակառու ստանա 25 հազար դրամ և ավելի թոշակ: Կամ, ուշադրություն, 150 տարի պետական բարձրաստիճան պաշտոնյաները ստանային պարգևավճար։ Կամ այդ գույքի ձեռքբերման տարիներին այս գումարը բավարար էր մեկ տարի մեր Պաշտպանության բանակը ֆինանսավորելու համար։ Այսինքն՝ խոսքը տիտանական հարստության մասին է, ես ընդամենը մի օրինակ բերեցի, հանրային բարիքի մասին, որը խլվել է մեր հանրությունից վերջին տարիներին, և այս արդարությունը պետք է վերականգնվի հատկապես այս տարի, հատկապես այս ճգնաժամի կոնտեքստում»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։