«Խոպանչիներին» նեղը չեն գցի․ ե՞րբ կբռնագանձվի 50 մլն դրամը գերազանցող գույքը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Կառավարությունն ի սկզբանե առաջարկում էր բռնագանձել նախագծով նախատեսված էական ծավալներով, այն է՝ 25 մլն դրամը գերազանցող գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ԱԺ խմբակցություններն ու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկություններ են ներկայացրել, որոշներն ընդունվել են, որոշները՝ ոչ։
«Փոփոխություն է կատարվել, որով շեմը 25 մլն-ից բարձրացվել է 50 մլն-ի։ Էդ որ վատ բառ ենք օգտագործում մեր հայրենակիցներին բնորոշելու համար և այլն, որպեսզի այլևս ոչ մեկ դրա մասին չխոսի, թե արտագնա աշխատողները կարող են ընկնել այս նախագծի «տակ»»,- ընդգծեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Գույքը ձեռք բերողի բարեխիղճ չլինելու հանգամանքի ապացուցման բեռը տեղափոխվել է իրավասու մարմնի վրա։ Այսինքն՝ եթե պետությունը վկայակոչում է, որ իքս մարդը բարեխիղճ ձեռքբերող չի, դրա ապացուցման բեռն ինքն է կրում։
Մանրամասները՝ տեսանյութում։