Իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուզում եմ Արարատ Միրզոյանի անաչառությունը կասկածի տակ դնել։ Արդեն որերրրոդ անգամն է՝ Դուք «Իմ քայլը» խմբակցության վիրավորական ելույթներին չեք արձագանքում, արձագանքում եք միայն ընդդիմությանը։ Դրանով Ձեզ եք վնասում»։
ԱԺ ամբիոնից այսպես արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իրեն ԱԺ նախագահի կողմից նախազգուշացում տալուն։
Պարոն Մարուքյանը նաև հիշեցրեց մարտի 31-ի արտահերթ նիստի մասին, երբ իրենց խմբակցությունը չէր ներկայացել նիստին, որովհետև իրենց նիստ գումարելու մասին ուշ էին ասել ԱԺ աշխատակազմից։
«Էդ օրը խռովել էիք երևի, որ տապալվել էր նախագիծը։ «Իմ քայլը» խմբակցությունը կարող է խռովել, բայց ԱԺ նախագահը չի կարող, նա պետք է լինի բոլորի նախագահը։ Բայց էդպես է ստացվել, նորմալ է, էդպես կաշխատենք։ Նկատողությունների պահով տպավորություն ունեմ, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործեք»,- դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարն անդրադարձավ նաև իրավապահներին, ՊԵԿ-ին ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան հասանելի դարձնող նախագծին։
«Հետաքրքրիր է, ո՞վ է ներդրում անելու Հայաստանում»,- ասաց Մարուքյանն ու հավելեց, որ այս ճանապարհը վատ տեղ է տանելու։ ԼՀԿ-ն դեմ կքվեարկի այդ նախագծին։
Մանրամասները՝ տեսանյութում։