Բացել լրահոսը Փակել լրահոսը
download (1)
A A
Քաղաքականություն

Ժամը 20:00-ի դրությամբ Արցախի ընտրությունների 2-րդ փուլին մասնակցել է ընտրողների 44,9 %-ը

Արցախում այսօր անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, թեև երկրում արդեն կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր և հայտարարված է արտակարգ դրություն: Ընտրությունն ավարտվեց ժամը 20:00-ին: Փակվեցին 281 ընտարտեղամասերը:

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալներով ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող կամ ընտրողների 44,9 տոկոսը:

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` հետևյալն է.

Ստեփանակերտ- 12723 ընտրող կամ  32.6%

Ասկերանի շրջան-  6712 ընտրող կամ  55.5%

Հադրութի շրջան-  5021 ընտրող կամ 57.1%

Մարտակերտի շրջան-  6825 ընտրող կամ  50.9%

Մարտունու շրջան- 8869 ընտրող կամ  50.9%

Շահումյանի շրջան- 1157 ընտրող կամ 55.1%

Շուշիի շրջան- 1844 ընտրող կամ 46.5%

Քաշաթաղի շրջան-3708 ընտրող կամ  52.3%

Երևան 1-191 ընտրող կամ 23%-ը:

Արցախի ընտրատեղամասերում արդեն մեկանրկել է ձայների հաշվարկի փուլը:

Հիշեցնենք՝ այս փուլում մրցում էին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Արայիկ Հարությունյանը հավաքել էր արցախցիների ձայների 49.2տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26.4 տոկոսը: