Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Քաղաքականություն

Մայիլյանը հրաժարվել է, Հարությունյանը կլինի ուղիղ եթերում

 

«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ ի պատասխան հարցերի։

 

«Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, նշեմ, որ Արցախում այսօր հայտարարված արտակարգ իրավիճակը չի ենթադրում ընտրության չեղարկում։ Ապրիլի 14-ին մեր երկրում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ այսօր երեկոյան՝ ժամը 22:00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով նախատեսված հեռուստաբանավեճին կմասնակցի Արայիկ Հարությունյանը։ Բանավեճը որպես այդպիսին, ցավոք, չի կայանա, քանի որ Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցելուց»,- գրել է նա։