Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անիմաստ պարգևավճարների և կեղծ լուրեր տարածողներին պատժելու մասին (տեսանյութ)

 Կեղծ լուրերի մի մասը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե դեղին մամուլի ղեկավարները, որոնք կեղծ լուրեր են տարածում, ե՞րբ պետք է պատժվեն։

Ֆեյսբուքյան օգտատերը նշել էր նաև, որ վարչապետին ու նրա ընտանիքի հասցեին վիրավորանքներ են տարածում, ծաղրանկարներ հրապարակում, նաև հայհոյում։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ծաղրանկարը ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից է, ապա հավելեց․

«Տհաճ է, երբ հայհոյում են ինձ կամ ընտանիքիս անդամներին, բայց, եթե մենք այդ երևույթներին վերաբերվենք այնպես, որ պատժենք, դա չի կարելի, դա ժողովրդավարության ոտնահարում կլինի»։

Մյուս հարցը պարգևավճարներ մասին էր, որն ըստ օգտատիրոջ անիմաստ է, և դա կարելի է փոխանցել օրինակ՝ թոշակառուներին։ Վարչապետը նախ հայտնեց, որ իր որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյանները պարգևավճար չեն ստանալու և այդ պարգևավճարների համար նախատեսված գումարն օգտագործվելու է կորոնավիրուսի պայքարի համար։ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչ տեղի կունենա, եթե օգտատիրոջ առաջարկը Կառավարությունն ընդունի:

Մանրամասները՝ տեսանյութում։