Հնարավորություն տրվեց մնալ կամ հետ վերադառնալ․ Կրակովում մնացած հայ ուսանողը` իր ինքնամեկուսացման մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌայա Հարությունյանն այս պահին Լեհաստանի Կրակով քաղաքում է։
Հայաստանից մեկնել է փոխանակման ծրագրով՝ մեկ կիսամյակ համալսարանում սովորելու նպատակով:
Դեռևս մարտի 11-ից Կրակովում փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները, ժամանցային և մշակութային կենտրոնները, ռեստորանները, սրճարանները։
«Մի խոսքով՝ այն բոլոր տեսակի հասարակական վայրերը, որոնք կարող էին մարդկանց կուտակումներ առաջացնել»,-պատմում է ուսանողը:
Այս պահին Ռայան բոլոր ուսանողների պես դասընթացներն անցնում է առցանց ռեժիմով.
«Վարակի տարածման առաջին իսկ օրերից ինձ և մեր համալսարանում սովորող այլ ուսանողների հնարավորություն տրվեց որոշում ընդունել՝ կամ մնալ Լեհաստանում և օնլայն եղանակով մասնակցել, կամ վերադառնալ հայրենի երկրներ և այնտեղից նորից օնլյան եղանակով մասնակցել դաընթացներին։ Հակառակ դեպքում ստիպված էինք ընդհատել փոխանակման ծրագիրը և վերադառնալ հայրենիք: Ընկերներիցս որոշները վերադարձել են և օնլայն եղանակով են մասնակցում դասընթացներին, որոշները ընդհատեցին ծրագիրը: Ես շարունակեցի մնալ Լեհաստանում, դեսպանատան հետ կապ եմ պահպանում, ծանոթանում եմ իրավիճակին»:
Ռայան պատմում է, որ Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը այս պահին որոշակի քայլեր է անում այնտեղ ապրող մեր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու համար, սակայն արդյունք դեռևս չկա:
«Արդեն մարտի 15-ին որոշում ընդունվեց նաև փակել Լեհաստանի օդային, ցամաքային սահմանը օտարերկրյա քաղաքացիների համար, իսկ այստեղ վերադարձող Լեհաստանի քաղաքացիները ենթարկվում են պարտադիր կարանտինային ռեժիմի»: