A
A
«Առանձնացվել են տարբեր վայրեր»․ մահճակալներ՝ Մարզահամերգային համալիրում․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ին«Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերը լուսանկարներ են հրապարակել, որոնցում մահճակալներ են՝ տեղադրված Մարզահամերգային համալիրի նախասրահում։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն այս առթիվ Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի գործընկերներ,
Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։
Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։

