Ինչպե՞ս վերահսկել կորոնավիրուսի տարածումը․ Դավիթ Խաժակյանի առաջարկները՝ քաղաքային իշխանություններին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով այս ընթացքում իրականացվող միջոցառումներին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ, նշեց, որ քաղաքային իշխանությունները պետք է հավելյալ միջոցառումներ ձեռնարկեն:
«Շտապօգնության մեքնենաները հընթացս սպասարկում են և՛ բնակչությանը և՛ կարանտինի ապահովումն են իրականացնում, այս մասով ես մտահոգություն ունեմ, մենք գիտենք, որ շտապօգնության մեքենաները միշտ չէ, որ նման դեպքերում բավարարում են, հատկապես, երբ մի քանի տասնյակ մեքենա առանձնացվում են՝ կարանտինը ապահովելու համար։
Դրա համար ես կարծում եմ , որ քաղաքապետարանը պետք է առանձնացնի տասնյակ մարդատար մեքենաներ, որոնք կիրականացնեն կարանտինի նպատակով տեղափոխումը, բնականաբար այդ մեքենաները պետք է ախտահանվեն և սպասրկեն նույն կերպ, ինչ կերպ շտապօգնության մեքենաները, որոնք այս ընթացքում աշխատել են»:
Խաժակյանը կոչ արեց մնալ տանը և սա կիրառել նաև քաղաքապետարանի դեպքում.
«Եթե կան աշխատակիցներ, ում համար հնարավոր կլինի դա իրականացնել, պետք է այդ ռեկոմենդացիան պահպանել»:
Ինչ վերաբերում է տարածքներին, որտեղ իրականացվում է մարդկանց մեկուսացումը և բուժումը, Խաժակյանն ասում է՝ մի քանի շինության մակարդակով մենք պետք է պատրաստ լինենք:
«Քաղաքային իշխանությունը պետք է ապահովի այսպիսի տարածքների առկայությունը: Դրանք կարող են լինել և՛ առանձնացված շենքեր, և՛ սպորտդպորցներ, որտեղ հնարավոր կլինի այդ կահավորումը իրականցնել»:
Խաժակյանը քաղաքային իշխանություններին առաջարկում է նաև բոլոր ստորաբաժանումներոմ որոշ ժամանակով դադարեցնել քաղաքացիների ընդունելությունը:
Ավագանու անդամը անդրադարձավ նաև հանրային տրանսպորտին: Առաջարկում է, որպեսզի քաղաքապետարանը դրանց մեկնարկային և ավարտի կետերը ապահովի ախտահանիչ նյութերով, իսկ վարորդները իրականցնեն ավտոբուսների և երթուղայինների ախտահանում՝ և՛ ներսում, և՛ մեքենայի դրսի բռնակների հատվածներում:
«Մենք ունենք նաև կանաչապատման հիմնարկ, ես կարծում եմ, որ այս փուլում նրանց աշխատանքը ևս կարող է մեծ աջակցություն ցուցաբերել վիրուսի տարածման աշխատաքների կանխարգելմանը: Նրանք ևս կարող են իրականացնել ախտահանման աշխատանքները: Մենք ունենք տեսուչներ, կարծում եմ, որ մենք պետք է որոշում կայանցնեք, որ պետք չէ դադարեցնել այս ստորաբաժանումների աշխատանքը, որովհետև այս արտակարգ միջոցառումների աշխատանքը կտևի մեկ –երկու ամիս, դա նշանակում է, որ այս շրջանում քաղաքը չի կարող մնալ առանց գույքահարկի հավաքագրման։ Ուստի այն տարածքները, որտեղ իրականացվում են գույքահարկի հավաքագրումներ, պետք է պատշաճ կերպով կահավորվեն, դրանց աշխատակիցները պետք է ապահովված լինեն հիգիենայի պարագաներով, և անընդհատ այնտեղ պետք է իրականցվի ախտահանում»,- ասաց նա: