A
A
Ավիաընկերությունները կասեցնում են չվերթները ոչ թե կորոնավիրուսի պատճառով, այլ որ ձեռնտու չէ․ Տաթեւիկ Ռեւազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք կազմակերպչական փուլում ենք», - լրագրողների հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով Իտալիայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու խնդրին։
Ռևազյանը նշեց, որ կոմիտեն աշխատում է Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների հետ այս կապակցությամբ, իսկ Իտալիայում գտնվող անձանց թվում կան թե՛ զբոսաշրջիկներ, թե՛ ուսանողներ։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի խոսքերով՝ քաղաքացիներն առանձնացված են տեղափոխվելու Հայաստան։
«Հիմնականում ավիաընկերությունները կասեցնում են չվերթները ոչ թե կորոնավիրուսի պատճառով, այլ կոմերցիոն հարցերի, արդյունավետ չէ։ Ամբողջ Եվրոպայում էլ, որ չեղարկում են չվերթները, նրանից չէ, որ վախենում են տարածել կորոնավիրուսը, նրանից է, որ ձեռնտու չէ», - հավելեց նա։
Կառավարությունը, ըստ Ռևազյանի, նախատեսել է մեկ չարթերային չվերթ կազմակերպել, և դեռևս հստակ թիվ չունեն, թե քանի ՀՀ քաղաքացի կա Իտալիայում։