Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քարոզչական թռուցիկները՝ աղբամանում (տեսանյութ)

Այսօր Հանրապետության հրապարակի, «Վերնիսաժ»-ին հարող  այգու աղբամանները լեցուն էին «Կամք» հասարակական նախաձեռնության թռուցիկներով։ Դրանց մի մասը պատռված էին, մյուս մասը՝  կիսաայրված։ «Կամք»ը կոչ է անում բոյկոտել  ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն եւ քաղաքացիներին այդ թոռուցիկներով կոչ էր անում մասնակցել ապրիլի 2-ի քայլերթին։

Չնայած այս հանգամանքին՝  «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը Ֆեյսբուքյան իր եթերում հայտարարեց, թե «իր տպավորությամբ 10-ից 6-ը բոյկոտելու է հանրաքվեն։ «Կամք»-ի անդամները  նաեւ նստացույց են անում Ազատության հրապարակում։

Հիշեցնենք, որ Բոյկոտի շտաբը հայտարարել է, որ․ «Բարոյական առումով հանրաքվեն անհեռանկար է, որովհետեւ այն ծառայում է սպիտակների եւ սեւերի պայքարի մանր հաշիվներին: Այսպես կոչված՝ սեւերից սահմանադրական դատարանը վերցնելով՝ այսպես կոչված՝ սպիտակները ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել Հայաստանի Հանրապետության դատարանների վրա: Նման գործելաոճը բարոյապես անընդունելի է, եւ հետեւում է ամբողջատիրական սովորույթներին՝ Սահմանադրությունը ծառայեցնելու իշխող վարչախմբին»: