Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արծվաշենի բնակիչ
A A
Հասարակություն

«30 տարի է՝ ապրում եմ փողոցում, գոմերում, տարբեր վայրերում» (տեսանյութ)

1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշենից (Հայաստանի էքսկլավ Ադրբեջանում) տեղահանված Սաթիկ Շուշանյանը եկել էր կառավարության շենքի առջև։

«Մոտ 30 տարի ես ապրում եմ փողոցում, գոմերում, տարբեր վայրերում, վատ, կեղտոտ, փնթի պայմաններում:  Դա իմ մեղքը չէ։ Ես ինչ մեղավոր եմ, որ բռնի տեղահանվել եմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Շուշանյանը։ Վերջինս իր որդու հետ է բնակվում։

Քաղաքացին նշեց, որ Արծվաշենից տեղահանվելով՝ կորցրել է մեծ հարստություն՝ երկհարկանի բնակարան, մեքենաներ, կենդանիներ։ Շուշանյանը հավելեց, որ իր հարազատները փախել են տարբեր երկրներ։

«Ես ընդամենը ստանում եմ 16 հազար դրամ նպաստ, 26 հազար 500 դրամ թոշակ, ես այդքանով ո՞նց տուն ստեղծեմ։ Ուղղակի խնդրում եմ՝ ինձ աջակցեն»,- ընդգծեց Արծվաշենից բռնի տեղահանվածը։

Մանրամասները՝ տեսանյութում։