Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport vrastan
A A
Սպորտ

Վրաստանը դադարեցրել է ֆուտբոլի ազգային առաջնությունը

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել մինչև ապրիլի 1-ը դադարեցնել բոլոր լիգաների առաջնությունները։ Այդ մասին հայտնում է ՎՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հարկ է նշել, որ Վրաստանի հավաքականը մարտի 26-ին Եվրոպայի 2020թ առաջնության անցումային խաղում հյուրընկալելու է Բելառուսի ազգային թիմին։ ՈՒԵՖԱ-ն առայժմ որոշում չի կայացրել անցումային հանդիպումների մասին, սակայն գնալով ավելանում է դրանք հետաձգելու հնարավորությունը, քանի որ կորոնավիրուսի պատճառով շատ երկրներում նույնպես դադարեցրել են ազգային առաջնությունները։

Հավելենք, որ Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների քանակը վերջին երկու օրվա մեջ ավելացել է 126 մարդ գտնվում է կարանտինում, 46-ը՝ բժիշկների հսկողության տակ, 23-ն անմիջականորեն բուժում են ստանում։