Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իվետա Տոնոյան
A A
Քաղաքականություն

Ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցները ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը սկսեց կանանց տոների մեկամսյակին նվիրված բարեմաղթանքներով:

Այնուհետեւ պատգամավորն անդրադարձավ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրինագծին։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քվերակեցին ձեռնպահ, կա՞ արդյոք շահերի բախում, Աբովյանն ասաց, որ որևէ շահերի բախում չկա, առաջիկայում ներկայացնելու են առաջարկություններ:

«Կային հարցեր շեմի, մեխանիզմների հետ կապված, այստեղ ամնենակարևորը, որ քննարկվող օրենքը ծառայի իր բուն նպատակին և խնդրահարույց չդառնա ՀՀ բոլոր քաղաքացիների համար»:

Ինչ վերաբերում է քաոզարշավին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց՝ քարոզարշավն ընթանում է սահմանված կարգով, իհարկե առանձին դեպքերում ակնատես ենք լինում էքսցենտրիկ դրսևորումների.

«Կարծում եմ՝ մինչ հանրաքվեի օրը իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնելու բուն նպատակը և նպատակահարմարությունը, և կորոշակիանան հանաքվեի բովանդակային մասի վրա, որովհետև առանձին դեպքերում տեսնում ենք, որ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում»:

ԲՀԿ-ական պատգամավորներն անդրադարձան նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին:

Տոնոյանն ասաց, ԲՀԿ-ն պաշտոնապես որևէ մեկին չի սատարել Աբովյանի ընտրություններում, թեև իրենցից շատերը ընկերական հարաբերություններ ունեն:

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, Տոնոյանն ասաց՝ բոլոր հարցերը պետք դիտակել իրական տեսանկյունից.

«Եթե բովանդանդակային մասով անդրադառնանք, այն բնակարաշինության ծրագրին, որը աննախադեպ է իր ծավալներով, այս գործելաոճը մտորելու տեղիք է տալիս, համենայնդեպս՝ ես հուսով եմ, որ բոլոր գործընթացները կիրականանան օրենքի տառին համապատասխան, պարոն Գևորգյանը, որքանով տեղյակ եմ, բավարար հիմնավորումներ ներկայացրել է»:

Աբովյանն էլ վերահաստատեց, որ հարցը իրավական տիրույթում է։ Ինչ վերաբերում է Վահագն Գևորգյանին սատարելուն, Աբովյանն ասում է՝ ընտրություններին Աբովյան քաղաք էին գնացել առաջին հերթին այն մարդկանց խնդրանքով, որոնց բերման էին ենթարկում: