Ստրասբուրգում նստաշրջանը չեղյալ է հայտարարվել՝ կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը 38-րդ նստաշրջանը չեղյալ է հայտարարել՝ կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված։ Այն պետք է տեղի ունենար մարտի 17-19-ը Ստրասբուրգում։ Չեն կայանա նաեւ Բյուրոյի նիստերը եւ այս շաբաթ պլանավորված մյուս հանդիպումները։ ԵԽ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Կոնգրեսի քարտուղարությունը նման որոշում է կայացրել՝ հաշվի կորոնավիրուսի դեպքերի քանակը ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ հարեւան երկրներում։ Որոշումը պայմանավորված է պաշտպանելու ԵԽ անդամ 47 երկրների պատվիրակներին եւ մյուս հրավիրյալներին՝ վարակվելու վտանգից։
Տեղական ինքնակառավարման պալատի երկու փոխնախագահների եւ Կոնգրեսի գլխավոր քարտուղարի ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենային 38-րդ նստաշրջանի ընթացքում, հնարավորինս շուտ կանցկացվեն գաղտնի էլեկտրոնային քվեարկությամբ, հավանաբար 2020 թվականի ապրիլին:
Հիշեցնենք, որ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը համաեվրոպական քաղաղական հավաք է, որի 636 անդամները ընտրված ներկայացուցիչներ են (կարող են լինել շրջանային կամ համայնքային ավագանու անդամներ, քաղաքապետեր կամ տարածքային իշխանությունների նախագահներ), որոնք ներկայացնում են 47 անդամ պետությունների տեղական իշխանությունները: