Իրավական ընթացակարգերը տվյալ դեպքում չեն պահպանվել․ Զարուհի Փոստանջյանը՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սա միտված է կեղծ գործընթացներին և չի լուծելու, ըստ էության, դատական բարեփոխման հարցը և ուղղված է ուղղակի անցանկալի անձանց նկատմամբ որևէ բռնաճնշում գործադրելուն»,- «Ա1+»-ի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, իրավաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի հանրաքվեին, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները։
Քաղաքական գործիչն ասաց, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը որևէ մասնակցություն չի ունենալու հանրաքվեի հետ կապված գործընթացներին։ Փոստանջյանը չի կարծում, որ 650 հազար մարդ կգնա ընտրատեղամաս և «կեղծ օրակարգի ներքո որևէ գործառույթ կիրականացնի»։
Փոստանջյանի խոսքերով՝ ՍԴ դատավորների նկատմամբ ընտրովի և խտրական մոտեցում է ցուցաբերվում, իսկ զանգվածային խախտումներ թույլ տված դատավորները շարունակում են պաշտոնավարել։
Դիտարկմանը, որ իշխանությունները հանրաքվե մասով հղում են անում, այն բանին, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նախագահ Արմեն Սարգսյանը օրենքը ստորագրելուց հետո «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ երբեմն պետք է դիմել ժողովրդին, իրավաբանը պատասխանեց․
«Երբեմն պետք է դիմել, բայց միայն օրենքի շրջանակներում դիմելուց պետք է դիմես, բայց իրավական ընթացակարգերը պահպանելով, իսկ մենք տեսանք, որ իրավական ընթացակարգերը տվյալ դեպքում չեն պահպանվել»։
Մանրամասները տեսանյութում