A
A
Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են Իդլիբում հրադադարի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿրեմլում քիչ առաջ ավարտվեցին ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ 6 ժամ տեւած բանակցությունները։ Քննարկման հիմնական թեման Իդլիբում եղած իրավիճակն էր, հայտնում է РИА Новости-ն։
Արդյունքում երկու երկրների նախագահները Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված համատեղ փաստաթուղթ են համաձայնեցրել, որի կետերից են՝
Մարտի 6-ից կեսգիշերից դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
Ստեղծել անվտանգության միջանցք Սիրիայի Մ -4 մայրուղուց դեպի հյուսիս և հարավ՝ 6 կմ երկարությամբ
Մարտի 15-ից Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ հսկողություն են սկսում Մ -4 մայրուղու երկայնքով: