Բացել լրահոսը Փակել լրահոսը
DitordThematicLogo
A A
Պաշտոնական

Ատելության և վտանգավոր խոսքը՝ ԶԼՄ-ներում․ մշտադիտարկում

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շարունակում է իրականացնել ատելության և վտանգավոր խոսքի մշտադիտարկում՝ առցանց մամուլում և հեռուստաալիքներում:

Հելսինկյան կոմիտեից հայտնւուն են, որ դիտարկվել են առցանց մամուլի հետևյալ 8 կայքէջերը` news.am, 1in.am, mamul.am, tert.am, blognews.am, lragir.am, hraparak.am, 168.am:

Դիտարկված ամիսների համար ընտրված հեռուստաալիքներն են եղել՝ Հանրային հեռուստաընկերություն («Խաղի կանոններ» և «Հանրային քննարկում» հաղորդաշարեր), Երկիր Մեդիա («Երկրի հարցը» հաղորդաշար), Արմնյուզ («Հայելու առաջ» հաղորդաշար) և Հինգերորդ ալիք («Դեմ դիմաց» և «Հարցազրույց» հաղորդաշարեր):

2019թ. նոյեմբերից մինչև 2020թ. հունվար դիտարկման արդյունքները ցույց տվեցին, որ ատելության և վտանգավոր խոսքի արձանագրված դեպքերի մեծամասնության խտրականության հիմքը կրկին եղել է անձի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը (93 դեպքերից 89-ը):

Զեկույցում նեկայացված են նաև դիտարկման արդյունքում արձանագրված ատելության և վտանգավոր խոսքի օրինակներ:

«Դիտորդ թեմատիկ»-ը ՝ այստեղ: