Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրգորյան
A A
Քաղաքականություն

Համակարգի ներսում լինում են դեպքեր, երբ չի կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր․ ԱԽ քարտուղար (տեսանյութ)

 Կառավարության նիստից հետո, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանիի հայտարարությանը, թե պետական կառավարման համակարգում դավաճաններ կան։

«Եթե կոնկրետ անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը կխոսեր: Ընդհանուր առմամբ համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չի կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր և ցանկացած դեպքում, երբ որ դրանք հստակեցվում, բացահայտվում են համապատասխան որոշումներ կայացվում են»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Լրագրողը նկատեց, որ էական փոփոխություններ չեն եղել, միայն հայտարարություններ են արվում։ Բացի դրանից, ի՞նչ գործնական քայլեր եք կատարում։

«Գործնական բազմաթիվ քայլեր են մինչ այսօր կատարվել, սկսած կառավարման համակարգի տարբեր բարեփոխումներից, մինչև որոշումներ, որոնցով եղել են մարդիկ, որ այլևս չեն աշխատում, դրանք բոլորը այդ նպատակին են ծառայում»,-ասաց ԱԽ քարտուղարը։

Լրագրողը հետաքրքրվեց՝ ակնարկո՞ւմ եք նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին։ Արմեն Գրիգորյանը անուններ չտվեց։ Լրագրողի դիտարկմանը, թե պետական դավաճանության համար քրեական գործեր չկան, Արմեն Գրիգորյանը նշեց, որպեսզի իրավական գործընթացը արդունավետ լինի, պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը լուծված չէ:Նա հուսով է, որ ապրիլի հինգից հետո այդ հարցը ևս կլուծվի:

Անդրադառնալով ԱԱԾ ղեկավարի՝ ահաբեկիչների ցանցի մասին հայտարարություններին, քաղաքացիները մտահոգվելու պատճառ ունե՞ն, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին մտահոգվելու տեղիք չկա, որովհետև ԱԱԾ-ն արդյունավետ աշխատում է:

«Ցանցերը որոնց մասով կասկածներ կային, բացահայտված էին և այս պահին հավելյալ ինֆորմացիա չեմ կարող տալ»,-ասաց նա։