Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իսկանդարյան
A A
Քաղաքականություն

Ղարաբաղյան ընտրությունների ընթացքը հայտնի է, իսկ արդյունքը՝ ոչ․ Ալեքսանդր Իսկանդարյան

Արցախի  նախագահական  ընտրությունների արդյունքները անկանխատեսելի են, չնայած՝ կան ֆավորիտներ։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  բացատրում է․  «Ղարաբաղում տիրող կարգավիճակը ինձ թվում է չափից դուրս հետաքրքիր։ Սա  բազմաթիվ դեմոկրատական եզրույթներից մեկն է, երբ ընթացքը հայտնի է, իսկ արդյունքը՝ ոչ»։

 Համեմատություն անելով Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ընտրությունների հետ ՝  նա նշեց․
            «Ադրբեջանում լիովին հակառակն էր, ընթացքը անհասկանալի էր, արդյունքը՝ ակնհայտ։ Եթե ինձ հարցնեիք ընտրություններից առաջ, թե ինչ արդյունքներ կլինեին, ասեմ՝ արդյունքները ավելի քան ակնհայտ էին, իսկ Ղարաբաղում հիմա լիովին հակառակն է»։

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները Արցախի և Հայաստանի միջև  ընտրություններից հետո։
            « Ընտրությունների ցանկացած արդյունքում հարաբերությունները կփոխվեն, քանի որ դա եղել է հենց անկախության  սկզբից, երկու երկրների իշխանություններն էլ համագործակցում էին մեկը մյուսի հետ, և դա անգամ պահանջվում է, քանի որ մենք ունենք ընդհանուր վտանգներ և նպատակներ և դա եղել է այդպես միշտ, բայց հիմա դա այդպես չէ, բայց ընտրություններից հետո կարգավիճակը կփոփոխվի»,- ասաց  Ալեքսանդր Իսկանդարյանը։

 Հիշեցնենք, որ մարտի 31-ին Արցախում տեղի կունենան թե Նախագահի, թե ԱԺ ընտրություններ։