Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պաշտոնական լիազորություններն իրականացնելիս, Դուք քարոզչություն էիք անում. ԼՀԿ-ականը՝ Պապիկյանին (տեսանյութ)

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, դիտողություն արեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։ Պատգամավորն ասաց, որ քիչ առաջ նախարարը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս՝ պաշտոնական լիազորություններն իրականացնելիս քարոզչություն էր անում, ինչն օրենքով արգելված է։ Գևորգ Գորգիսյանի ելույթից հետո նիստերի դահլիճում սկսեցին ծիծաղել և տեղից դիտարկումներ անել, ինչը լսելի չեղավ։ Արձագանքելով դրանց, ԼՀԿ-ական պատգամավորն ասաց, որ հարցուպատասխանի ժամանակ դահլիճում ներկա գտնվելը բխում է պաշտոնական լիազորություններից և նախարարի լիազորությունները չի սահմանվում ժամերով։ Այնուհետև Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։

«Ինձ հասած տեղեկություններով՝ արդեն մոտ երեք ամիս է որոշ գործարաններ չեն աշխատում, թեև նշվում է, որ բանակը դրանց կարիքն ունի։ Այս խնդիրը որտեղի՞ց է առաջացել»,- հետաքրքրվեց նա։

Պաշտպանության նախարարն ասաց, որ գնումների գործընթացում նախարարությունը շուրջ 20 %- ի չափով ձեռքբերումներ է իրականացնում ներքին շուկայից:

«Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչու են պարապուրդի մեջ գտնվում կազմակերպությունները, չգիտեմ ինչքանով է դա հիմնավոր, բայց ՊՆ-ն ամեն կերպ խրախուսում է ներքին արտադրությունը»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: