Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վրացական սահմանին կուտակումներ կան, Ձեր այցի շրջանակում անդրադարձե՞լ եք այս խնդրին․ հարց վարչապետին (տեսանյութ)

 Հայ-վրացական սահմանին կուտակումներ կան։ Վրաստանը խնդիրներ է ստեղծում Իրանից մթերք տեղափոխող ընկերությունների և անհատների համար։ 60-ից ավել մեքենաներ չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը։ Արդյո՞ք Ձեր այցի շրջանակում անդրադարձել եք այդ խնդրին և ի՞նչ լուծումներ ունեք։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս հարցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Վրաստանի վարչապետի հետ հարցը քննարկել են և պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Այդ մեքենաները, որոնք տրանզիտ նշանակության են, կուղեկցվեն և եթե ընդունող երկիրը առարկություն չունենա, այդ մեքենաները կհասնեն իրենց հասցեատերերին։ Այսօր կարծես թե ճշտել ենք ընդունող երկրին և ոնց որ թե խնդիր չկա, բոլոր մեքենաները կշարժվեն և կհասնեն իրենց վերջնական հասցեներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։