A
A
Փոստային առաքմամբ դեղ ստանալը թույլատրող նախագիծն ընդունվեց
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով թույլատրող նախագիծը:
«Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 95 կողմ, 12 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։
Նախագծով առաջարկվում է թույլատել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղորայք` յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար ամիսը ոչ ավելի, քան մեկ անգամ: Դեղորայքի քանակը սահմանելու է կառավարությունը: