Բացել լրահոսը Փակել լրահոսը
90.thumb
A A
Պաշտոնական

Թաղման նպաստ ստանալու համար դիմումը կարելի է ներկայացնել նաև ՔԿԱԳ մարմինների միջոցով

Թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով: Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել: Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին այցելելու կամ անձամբ առցանց դիմում ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա: 

Քաղաքացին կարող է ինքնուրույն ընտրել այն բանկային կազմակերպությունը, որտեղից ցանկանում է ստանալ թաղման նպաստը: Բանկային կազմակերպությունների ցանկը և անհրաժեշտ խորհրդատվությունը կտրամադրվի ՔԿԱԳ աշխատակիցների կողմից՝ մահվան պետական գրանցումը կատարելու ընթացքում:  

Ներկայումս թաղման նպաստի փոխանցման առավելագույն ժամկետը մեկ շաբաթն է, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նպաստի տրամադրման ժամկետը կրճատելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչև 1 աշխատանքային օր: