Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մինչեւ ապրիլի 5–ը կարող են այսպիսի եւս 10 գործ գտնեն. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր՝ որպես կասկածյալ  ներգրավվելուն առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու կասկածանքով, նշեց, որ խոսքը «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի՝ 2002 թվականին փոխանցման մասին է  Պաշտպանության նախարարությանը, որը 2010-ին օտարվել է:

«Բնականաբար, ես և ՊՆ-ն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ: Օտարման հիմնական գործընթացն իրականացրել է Էներգետիկայի նախարարությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն այդ կասկածանքը չի ընդունում, այն իր հետ որեւէ կապ չունի։ 

«Այս ամբողջ տեսարանը, կարծում եմ, անտեղի է»,- նշեց նա՝ ասելով՝ «մինչեւ ապրիլի 5–ը կարող են այսպիսի եւս 10 գործ գտնեն»։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով: