A
A
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ժամանեց Վրաստանի նախագահի նստավայր։
Վարչապետին դիմավորելուց հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Նիկոլ Փաշինյանը համատեղ լուսանկարվեցին։ Երկու երկրների ղեկավարները առանձնազրույց ունեցան։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ առաջին հանդիպումից հետո կարող է արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերությունները դրական զարգացումներ ունեն։
Վրաստանի և Հայաստանի ղեկավարների առանձնազրույցից հետո Սալոմե Զուրաբիշվիլիի անունից պաշտոնական ճաշ կտրվի։
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը կայցելի «Հերոսների» պուրակ, որտեղ ծաղիկներ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան Վրաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։
Նա նախ այցելեց Վրաստանի Կառավարություն, որտեղ առանձնազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ, այնուհետև ընդյալնված կազմով հանդիպում տեղի ունեցավ, որից հետո երկու երկրների վարչապետերը ԶԼՄ-ների համար հայտարարությամբ հանդես եկան։