Բացել լրահոսը Փակել լրահոսը
777777777777777777777777777
A A
Քաղաքականություն

«Կորոնավիրուսով մահացության դեպքերը մեծամասամբ գրանցվում են 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ»

Մարդու օրգանիզմից կորոնավիրուսի արտանետումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ որ վիրուսը բազմացել է օգանիզմի մեջ։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Սրանով միանգամից կանխում եմ այն վարկածը, որ մեզ մոտ կորոնավիրուսով հաստատված անձը, հնարավոր է, բազմաթիվ մարդկանց վարակած լինի։ Մենք, գտնելով այդ նեղ շրջանակը, պրակտիկորեն մեկուսացրել ենք դրա տարածումը, որովհետև նույնիսկ եթե ենթադրենք, որ մեկուսացված 32 անձը վարակվել էին, նրանք դեռ հասցրած չէին լինի վարակել այլ անձանց։ Որպեսզի վիրուսը վարակիչ լինի, պետք է մտնի մարդու բջիջների մեջ։ Վիրուսը բազմանում է միայն տիրոջ օրգանիզմում, եթե տիրոջ օրգանիզմում երկար ժամանակ է ունենում բազմանալու, և չի բուժվում, ապա նա կարողանում է էքսկրեցիա անել, որոշ դեպքերում էլ բուժվում է և անհայտ անցնում»,- պարզաբանեց Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ կորոնավիրուսով մահացության դեպքերը մեծամասամբ գրանցվում են 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ։

«50-ից բարձր է ինքը շատ մեծանում, որովհետև 50-ից բարձր են խրոնիկական հիվանդությունները շատանում։ Եվ 80-ից բարձր տարեկան անձանց մոտ է ամենաշատը հանդիպում»,- նշեց նախարարը։