A
A
Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդի հնարավորության մասին
Աջակցիր «Ա1+»-ինԿրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին:
Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»,- գրել է նա: