Բացել լրահոսը Փակել լրահոսը
87343061_841352453006125_1641543256514756608_o
A A
Պաշտոնական

«Հիմա անհրաժեշտ է սատարել Առողջապահության նախարարությանը»

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ,

դիմում եմ Ձեզ խնդրանքով` երկրի համար այս ծանր իրավիճակում զերծ մնալ առողջապահության նախարարությանը և նախարարին անպատվելուց և մեղադրելուց:
Այսօր մենք բոլորս պետք է համախմբվենք ՊԵՏՈՒԹՅԱՆ շուրջը` անկախ անձերից և միահամուռ ուժերով պայքարենք կորոնավիրուսը հաղթահարելու համար` հանուն մեր բնակչության առողջության:
Մեղավորներին փնտրելու գործընթացը որևէ օգուտ չի տա մեր բնակչությանը:
Հիմա անհրաժեշտ է սատարել առողջապահության նախարարությանը և հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի քանակը չավելանա:
Ողջունում եմ վարչապետի կողմից հանրահավաքը չեղարկելու որոշումը:

Մեղավորները կպատժվեն, երբ վտանգը անցնի:

Իսկ այժմ, մեկ անգամ ևս կոչ եմ անում խուճապի չմատնվել և հետևել տեղեկատվությանը: Հետևենք պաշտոնական լրահոսին, իսկ անհրաժեշտության դեպքում ես հանդես կգամ հայտարարությամբ կամ ուղիղ եթեր կմտնեմ:

Առողջ եղեք»: