Բացել լրահոսը Փակել լրահոսը
32186832_1913641198687070_4092595515118583808_n
A A
Պաշտոնական

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվեց

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։

Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։

Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն»։