Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երգիչն անգամ հայտ չի ներկայացրել

Մշակույթ

Արդեն հայտնի են «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլի 10 մասնակիցների անունները: Նրանց մեջ չկա երգիչ Տիգրան Պետրոսյանի անունը, որը նույնիսկ մասնակցության հայտ այս տարի չի ներկայացրել: Նա նախորդ տարի մասնակցել էր «Եվրատեսիլ 2009-ի» նախընտրական փուլին: Ինչո՞ւ երգիչն այս տարի հրաժարվեց մասնակցել:

«Շատ անհեթեթ մրցույթ է: Հայաստանում այն այնքան էլ ճիշտ չի անցկացվում: Եթե արդեն որոշված է ով է գնալու, ապա ավելորդ է ասելը, թե այսքան մասնակիցներից անցավ այս մեկը: Ես ինձ շատ եմ մեղադրում` մտածելով որ ընդհանրապես չպետք է մասնակցեի նախընտրական փուլին: Ուղղակի իմ մեջ մի ցանկություն էր առաջացել` երգել այդ հրաշալի բեմում: Ես այլևս հայտ չեմ ներկայացնի»,-ասաց նա:

«2009-ին համոզված էի, որ հաղթելու եմ, բայց այդպես չեղավ, որից մեծ ցավ ապրեցի: Մեկընդմիշտ որոշել եմ, որ երբեք չեմ մասնակցի որպես սոլիստ, իսկ որպես բեք վոկալ, ինչպես արդեն գնացել եմ, այդպես պատրաստ եմ գնալ»,- շարունակեղ Տիգրան Պետրոսյանը:

Ի դեպ, վերջերս երգիչը նկարահանել է մի նոր տեսահոլովակ ‹‹Կգամ›› երգի հիման վրա: Երգը գրել է Հայկոն, տեքստի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ տեսահոլովակի մտահաղացումը նկարիչ-դիզայներ Նուռինն է : Տեսահոլովակը նկարահանվել է Երեւանում և Իջևանում:
«Տեսահոլովակը շատ երկար նկարահանվեց, մոտ մեկ տարի, բավականին աշխատատար էր, ամեն եղանակի նկարահանումներ ենք ունեցել, որի ընթացքում այնքան եմ քայլել, որ երևի ամբողջ կյանքումս այդքան չէի քայլել»,- պատմում է Տիգրան Պետրոսյանը:
Երգիչը պատրաստվում է նաև թողարկել իր թվով երկրորդ ձայնասկավառակը:
«Գրեթե կեսն արդեն պատրաստ է: Այն լինելու է իմ ոճի մեջ` այնպիսին ինչպիսին առաջինն էր, պարզապես մի փոքր ռիթմիկ է»:

Ձայնասկավառակը կոչվում է «Կգամ»:
Տեղեկացնենք, որ շուտով տեսահոլովակ կնկարահանվի նաև «Խանդ» երգի հիման վրա: «Երգի հեղինակը ես եմ և Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակում նկարահանվելու է դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Հարությունյանը: Տեսահոլովակի մտահաղացման հեղինակը կրկին Նուռն է»,- ասաց Տիգրան Պետրոսյանը: