Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրատեսիլ-2010»-ի մասնակիցները հայտնի են

Մշակույթ


«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլում 30 երգից ընտրվել է 10-ը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի որոշմամբ` եզրափակիչում են հայտնվել Anothеr Story Rock-band խումբը, Եվա Ռիվասը, Նիք Էգիբյանը, Էմմին եւ Միհրանը, Դավիթ Աշոտյանը, Մարիա Կիզիրյանը, Ռազմիկ Ամյանը, Սոնյան, Անի Արզումանյանը եւ Մելինե Բեգլարյանը:

Փետրվարի 11-ին Հ1-ի ուղիղ եթերում կկայանա հեռուստատեսային փուլի 10 մասնակից երգերի հերթականության վիճակահանությունը, իսկ երգերը հանդիսատեսին կներկայացվեն փետրվարի 14-ին:

Ի դեպ, «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունից հայտնում են, որ Եվա Ռիվասն ու նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանն արդեն ժամանել են Հայաստան և պատրաստվում են «Եվրատեսիլ-2010» միջազգային մրցույթի ներընտրական փուլին:

«Եվրատեսիլ 2010» միջազգային երգի նախընտրական փուլում Եվա Ռիվասը ներկայացնելու է Apricot stone երգը, որի երաժշտության հեղինակն է ճանաչված կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Խոսքերի հեղինակն է` Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը` Արա Թորոսյանի (Մուրզո):