Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Քաղաքականություն

Եթե «ոչ»-ի ճակատ չլինի, շատ խնդրահարույց կլինի. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ պլանավորում են իրականցնել դիտորդական առաքելություն հանրաքվեի ընթացքում:

Ինչ վերաբերում է բուն հանրաքվեին, Իոաննիսյանն ասում է՝ հարցը հանրաքվեի դնելը չի կարող համարվել Սահմանադրությանը դեմ.

«Բոլորի համար հստակ է, որ ՍԴ-ի որոշ կարգավորումներ ենթադրում էին, որ հարցը պետք է ուղարկվեր ՍԴ՝ մինչև հանարքվեի հանվելը, բայց սահմանադրության տրամաբանությունը ենթադրում է, որ այդուհանդերձ կան լեգիտիմ հիմքեր նման քայլի չդիմելու և հարցը հանրաքվեի հանելու համար»:

Իոաննիսյանը նշեց, որ ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի քարոզչություն դիտարկվում է ոչ միայն  բուն քվեաթերթիկի վերաբերյալ կամարտահայտման կոչը, այլ մասնակցության և չմասնակցության կոչը:

«Հանրաքվեի ժամանակ ընտրողների ընդհանուր ցուցակի մեկ քառորդը պետք է կողմ քվեարկի, որպեսի հարցը անցնի, միաժամանակ մասնակիցների կեսից ավելին պետք է կողմ քվեարկի»:

Նրա խոսքով՝ բոյկոտը ևս քարոզչության ձև է:

Իոաննիսյանը ընդգծում է նաև. 

«Շատ կաևոր է , որ հանրաքվեի հանվեն նաև այն հարցերը, որոնց մասին իշխանությունը և հանրության մեծ մասը տարակարծիք են»:

Ինչ վերաբերում է «ոչ»-ի ճակատ ձևավորելու խնդրին, Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ եթե «ոչ»-ի ճակատ չլինի, սա կլինի շատ խնդրահարույց, քանի որ չի լինի մրցակցայնություն:

««Ոչ»-ի նախաձեռնությունը ունենում է հանրային ռեսուրսների հավասար հնարավորություն այնքանով, որքանով «այո»-ի նախաձեռնությունը, ընդ որում՝ կարևոր է նաև ընտրական հանձնաժողովներում երկուական անդամ նշանակելու իրավունքը, եթե «ոչ»-ի ճակատ չձևավորվի, «ոչ»-ի անդամները չեն ունենա հանձնաժողովներում այս երկու հոգին, չեն ունենա հավասար լուսաբանման իրավունքը»,-նշում է նա: