1,2 միլիարդ դրամ՝ ավանդների փոխհատուցման ծրագրի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2020 թվականին կառավարությունը շարունակում է նախկին ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Ըստ Բաթոյանի՝ իր ներկայացրած նախագծով առաջարկվում է փոխհատուցում տրամադրել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց, ինչպես նաև փոխհատուցման իրավունք ունեն նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք։
«Ծրագրի համար նախատեսվել է 1,2 միլիարդ դրամ։ Խնդրում հաստատել»,- հավելեց նախարարը։
Նախագիծն ընդունվեց։