Բացել լրահոսը Փակել լրահոսը
84984855_629275217821970_6429857112045649920_n
A A
Հասարակություն

Փորձում են անլեգալ կերպով կենդանիներ բերել կենդանաբանական այգի․ բնապահպան

Օրեր առաջ Երևանի կենդանաբանական այգին պաշտոնական հայտարարություն տարածեց այն մասին, որ այգում հայտարարվում է կարանտին, և մոտակա մեկ ամսվա ընթացքում այցելուների մուտքը արգելվում է. պատճառը տուբերկուլոզ հիվանդության առկայությունն է անկում ապրած ուղտի մոտ։

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ տնօրեն, բնապահպան Սիլվա Ադամյանը կարծում է, որ Երեւանի կենդանաբանական այգու խնդիրներին լուծում չի տրվում։

«Լուրջ խնդիրներ ծագեցին վերջին մեկ տարվա ընթացքում՝ կենդանաբանական այգու և կենդանիների անկման հետ կապված, սակայն լուրջ ընթացք այդ անկման հետ կապված չտրվեց։ Խնդիրները շարունակվում են և շարունակական են լինելու»,- նշում է Սիլվա Ադամյանը

Սիլվա Ադամյանը նշեց, որ փորձում են անլեգալ կերպով կենդանիներ բերել Երևանի կենդանաբանական այգի, և անդրադարձավ այդ խնդրին ևս։

«Մենք տվյալներ ենք ստացել՝ ժամանակին կենդանաբանական այգու տնօրինությունը զապռոս է ուղարկել՝ կարմիր պանդա ձեռք բերելու համար, բայց Մոսկվայի կենդանաբանական այգին մերժել  է, որովհետև մեր կենդանաբանական այգին ի վիճակի չէ կարմիր պանդային պահել։ Հիմա նոր տնօրինությունը նորից փորձում է կապ  հաստատել և խնդիրների լուծել և ես կարծում եմ, որ կարմիր պանդային կբերեն անլեգալ ճանապարհով»,- հայտնում է Սիլվա Ադամյանը։

Կենդանիների առողջական կարգավիճակին անդրադարձ կատարեց և կարանտինային իրավիճակի մասին մանրամասնեց  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը։

«Տուբերկուլոզի հետ կապված խնդիրը բարձրացրել եմ մեկ ու կես, մեկ տարի առաջ, քանի որ այգում գործում է ստացիոնար տուբերկուլիոզի օջախ, այգում չեն կատարվում աշխատանքներ այգու կենդանիների և այցելուների համար»,- հայտնում է Գրիգոր Գրիգորյանը։

Ուղտի անկումը եղել է հունվարի 30-ին, բայց այգում կարանտին է հայտարարվել փետրվարի 5-ին, և այդ ընթացքում այգին այցելուներ է ունեցել։