Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ա.Թորոսյան
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Oկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերին Տիկարաձեի հետ:

Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` վերջին շրջանում տարածում գտած նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ազգային և միջազգային բնույթի միջոցառումները: 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու փոխտեղեկատվություն, համագործակցելու հակահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Նախարար Թորոսյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Վերջինս դրական է արձագանքել առաջարկին: