A
A
Գյուղացին ի՞նչ ձևով վարկը փակի. անասնապահներն ակցիա են անում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տարբեր մարզերից անասնապահները էին հավաքվել կառավարության շենքի մոտ։
Նրանք կտրուկ դեմ են կառավարության որոշմանը, որի համաձայն՝ պարտադիր է կենդանու մորթը կատարել սպանդանոցներում։
Արարատի մարզից Տաճատ Մարգարյանն ասաց, որ անասնապահությամբ զբաղվող փոքր տնտեսվարող գյուղացիներին ձեռք չի տալիս կառավարության այս որոշումը։ «Գյուղացին պատրաստ չէ այս օրենքին։ Անհնար է», - նշեց նա։
«Էսօր գյուղացու վրա, իմ վրա միսը նստած է, օրինակ՝ 2100 դրամ, ես ծախում եմ 1700-1800 դրամով։ Էդ որտե՞ղ ա տեցն գրած, է՞ս ա բիզնեսը։ Գյուղացին ի՞նչ ձևով վարկի փակի, ես վարկ ունեմ, ո՞նց վարկը փակեմ», - ասաց հավաքվածներից մյուսը։
Ըստ անասնապահների՝ սպանդանոցներում մորթ անելով՝ շահույթ չեն կարող ունենալ անանուն պահելուց։
Նրանք կոչ արեցին անասնապահությամբ զբաղվողներին վաղը 10:30-ից 11:00-ին հավաքվել կառավարության շենքի մոտ՝ պահանջները ներկայացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։