A
A
Հայաստանի ֆուտբոլի Մ-14 և Մ-15 հավաքականները միջազգային խաղեր կանցկացնեն
Աջակցիր «Ա1+»-ին2020թ ապրիլի 18-23-ը Հայաստանում չորրորդ տարին անընդմեջ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն Մ-14 և Մ-15 տարիքային 4-ական հավաքականներ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի Մ-15 հավաքականի մրցակիցները կլինեն Քաթարի, Բելառուսի և Չեռնոգորիայի այդ տարիքային թիմերը: Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, Քաթարի և Ղրղզստանի ընտրանիների հետ: Մրցաշարի բոլոր հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: