Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միսը թանկացել է, իսկ կով չունեն (տեսանյութ)

Մարզեր

Լոռու մարզի Ակներ գյուղի բնակիչ 71-ամյա Ժորա Հակոբյանն ասում է, որ իրենց համայնքում վերջին շրջանում նկատելիորեն կրճատվել է անասնագլխաքանակը: Այնինչ` նախկինում անասնապահությունը գյուղացու եկամտի հիմնական աղբյուրներից մեկն էր:

Ժորա Հակոբյանը նշում է, որ նախկինում գյուղացին մեկ կով վաճառելով` կարողանում էր ահագին խնդիրներ լուծել, հիմա ոչ կով կա, որ վաճառեն, ոչ էլ խոզ կամ ոչխար:
ՙԳյուղում նախկինում ոչխարի 3 սուրու կար, ամեն մեկում՝ 164 հատ ոչխար, հիմա աչքաչափով 18-20 հատ հազիվ լինի՚,-ասում է նա։

Վոլոդյա Շավինյանը նույնպես նախկինում զբաղվել է անասնապահությամբ, սակայն տեսնելով, որ չարչարանքն արդյունք չի տալիս, ստիպված է եղել հրաժարվել դրանից
ՙԽոտհարքը գյուղից հեռու է գտնվում :Հնձած խոտը բերելու համար շոֆերը 30 լիտր բենզին, 8000դրամ է ուզում:Դրա համար էլ կովն էլ, խոզն էլ վերացնում են՚, -նշեց Վոլոդյա Շավինյանը ։

Ըստ Վալոդյա Շավինյանի, նախկինում, երբ իրենք անասուն էին պահում, մսի գինը շատ ցածր էր: Իսկ այսօր կրկնակի թանկացել է:

ՙ Խոզի միսը 2000դրամ է, տավարինը` 1800:Մոտ 1000 դրամով թանկացել է միսը: Խոզինը 600 դրամով տանում էինք հանձնում, իսկ տավարինը 500-ով:Հիմա գալիս են 1200-ով խնդրում, էն էլ չկա` վերացրել են՚,-ասում է Վոլոդյա Շավինյանը:

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ