Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԱԻ նախարարն ընդունել է քաղաքացիներին (տեսանյութ)

Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ սահմանված կարգի համաձայն, արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:

Հունվարի 31-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հերթական անգամ ընդունել է նախապես ցուցակագրված 23 քաղաքացու: Քաղաքացիների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում աշխատանքի տեղավորմանը:

Խոսելով ընդունելության մասնակիցների հետ, ինչպես նաև լսելով համապատասխան պաշտոնատար անձանց պարզաբանումներն ու դիտարկումները՝ Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ դեպք և հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված հարցերին: