A
A
ԱԻ նախարարն ընդունել է քաղաքացիներին (video)
Support A1+!Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ սահմանված կարգի համաձայն, արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:
Հունվարի 31-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հերթական անգամ ընդունել է նախապես ցուցակագրված 23 քաղաքացու:
Քաղաքացիների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում աշխատանքի տեղավորմանը:
Խոսելով ընդունելության մասնակիցների հետ, ինչպես նաև լսելով համապատասխան պաշտոնատար անձանց պարզաբանումներն ու դիտարկումները՝ Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ դեպք և հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված հարցերին: