Սադրանք էր՝ ուղղված դատարանին․ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին Սահմանադրական կարգի տապալման գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունից հետո մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ պաշտպանական խմբի կողմից ներկայացրած միջնորդության հիմքերը սադրանք էր դատարանի նկատմամբ, որ գործն այս դատավորը չքննի։
«Ես սպասում էի այդ ինքնաբացարկի միջնորդությանը, որ զուգահեռներ պետք է անցկացվեն նախորդին մեր կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին։ Սա որպես դատարանի կողմից կողմնակալության հիմք ձևակերպելը որևէ իրավական հիմք ունենալ չի կարող, և դրա համար դատական իշխանությունը իր անկողմնակալությունը դրսևորվում է օրենքի հիման վրա։ Եվ հենց օրենսդիրն է նախաձեռնել դատարանի գործիքակազմ այդ իրավիճակներից խուսափելու և համապատասխան գործիքներ գործադրելով՝ թույլ չտալու դատական իշխանության հեղինակությունը նսեմացնել։ Ինչ վերաբերում է դատարանի կողմից կայացված որոշման իրավաչափությանը և դա որպես կողմնակալության հիմք ներկայացնել դատարանին՝ անընդունելի է դատարանի կողմից կայացրած որոշումը նույն դատարանում քննության և վիճարկման առարկա դարձնելը»,- պարզաբանեց Պետրոս Պետրոսյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատական նիստին 5 հիմք ներկայացրեց այն մասին, թե ինչու պետք է դատավորը ինքնաբացարկի միջնորդություն հայտնի։
Մանրամասները՝ տեսանյութում։